Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայրը վուդուի ծիսակարգով փորձել է հանել երեխայի մեջի դևերին ու այլանդակել է նրա մարմինը

12:45, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
Մայրը վուդուի ծիսակարգով փորձել է հանել երեխայի մեջի դևերին ու այլանդակել է նրա մարմինը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ձերբակալել են 2 կնոջ, ովքեր այլանդակել են երեխայի մարմինը վուդուի ծիսակատարության ժամանակ: Պարզվել է, որ 5-ամյա երեխայի մայրը դիմել է կախարդներին՝ բողոքելով դստեր անկարգություններից: Ինչպես պատմել է երեխայի եղբայրն, աղջնակին կապկպել են, սկսել են նրա վրա տարատեսակ առարկներ այրել, աչքերին լցնել ջուր ու այլ հեղուկներ: Բացի այդ, նրանք երեխայի մարմնին կտրվածքներ են արել ու սպառնացել են նրա փոքրիկ եղբորը, որ մաչետեով կկտրեն նրա գլուխը: «Դևերը հանելու» արարողության հետևանքով աղջիկն ստացել է երրորդ կարգի այրվածքներ, որոնք ընդմիշտ սպիներ կթողնեն նրա դեմքին:

Երեխայի մորը տարել են հոգեբուժարան, իսկ «դիվահալած» կանանց, ովքեր քույրեր են, ձերբակալել են, գրում է The Independent-ը:

12218 | 0
Facebook