Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա. կան տուժածներ

20:30, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա. կան տուժածներ

Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ, տուժել է առնվազն 6 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Մեկ այլ վարկածով, ըստ իտալական La Repubblica պարբերականի« անցորդների ուղղությամբ կրակ են բացել ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկից:

Corriere della Sera-ը գրում է, որ դեպքը մի քանի օտարերկրացու միջև կոնֆլիկտի հետևանք է։

Չի բացառվում այն վարկածը, որ հանցագործները ցանկացել են հրաձգություն սկսել քաղաքի միանգամից մի քանի փողոցում:

Հայտնի է, որ վիրավորները 4-7-ն են, մի քանիսի վիճակը ծանր է:

Քաղաքապետ Ռոմանո Կարանչինին քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ տներից:

5353 | 0
Facebook