Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը զորքեր է տեղակայել Սաուդյան Արաբիայի հետ սահմանին

16:00, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Իրաքը զորքեր է տեղակայել Սաուդյան Արաբիայի հետ սահմանին

Իրաքի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի հետ սահմանին գտնվող Անբար նահանգը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրելու համար քարոզարշավ են սկսել, հաղորդում է ТАСС-ը:

Այս մասին հայտարարել է Անբարում երկրի ԶՈւ շտաբի պետ, գեներալ Մահմուդ ալ Ֆելահին:

Նա հայտնել է, որ ռազմական գործողություններն Անբարում սկսվել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համատեղ:

Al Sumaria-ի հաղորդմամբ՝ ռազմական գործողությունների նպատակը ԴԱԻՇ-ի գրոհայինների և Սաուդյան Արաբիայի հետ սահմանին նրանց ապաստարանների ոչնչացումն է:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին դեկտեմբերի 10-ին: Տարածաշրջանային փորձագետների կարծիքով՝ ահաբեկիչների դեմ վերջնական հաղթանակից հետո Իրաքի համար վտանգ են ներկայացնում խմբավորման «քնած բջիջները»: 2014-ից բռնազավթված տարածքներն ազատագրելուց հետո գրոհայինների մեծ մասը թաքնվել են Անբարի անապատային տեղանքներում:

4880 | 0
Facebook