Ճապոնիան արձակել է աշխարհի ամենափոքր՝ SS-520 հրթիռակիրը, որը կշռում է ընդամենը 3 կգ: Այս մասին ասվում է Nasa-ի պաշտոնական կայքում:
Փորձարկումը տեղի է ունեցել առավոտյան՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ:
Նշվում է, որ եթե արձակման բոլոր փուլերը հաջող ընթանան, ապա հրթիռակիրը կդառնա ուղեծիր արհեստական արբանյակ տեղափոխողներից ամենափոքրը:
Սկզբնապես SS-520-ը պետք է գերձայնային հրթիռ լիներ և 800 կմ բարձրության վրա հետազոտությունների համար գործիքներ տեղափոխեր:
Շաբաթ SS-520-ի արձակումը հաշվով 4-րդն է եղել: Առաջին անգամ այն արձակվել է 1998թ. փետրվարին: