Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի սպառազինությունը շուտով կհամալրվի նորագույն գերձայնային զենքով

10:55, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Ռուսաստանի սպառազինությունը շուտով կհամալրվի նորագույն գերձայնային զենքով

Ռուսական բանակի սպառազինությունը շուտով կհամալրվի նոր գերձայնային զենքով: Այս մասին РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ միջուկային ժամանակակից զենքի մեծ պահուստ ունի:

Բոնդարևը նաև հայտնել է, որ Մոսկվան հետևում է СНВ-III համաձայնագրին (Ռազմավարական սպառազինությունների հետագա սահմանափակման և կրճատման մասին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված) և թարմացնում է իր միջուկային զինանոցը:

«Սահմանափակումներ են դրված քանակի, այլ ոչ թե որակի վրա»,- բացատրել է նա:

6036 | 0
Facebook