Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնացող մարզիկները ռեկորդային քանակի պահպանակներ կստանան։ Մարզիկներին կտրվի մոտ 110 հազար պահպանակ, որոնք նրանք կկարողանան ստանալ օլիմպիական ավանում, ինչպես նաև մամուլի կենտրոնում և բուժհաստատություններում։ Նշվում է, որ պահպանակների թիվը գերազանցել է 2010 և 2014 թվականների օլիմպիական խաղերի թիվը։