Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները Տիտանի վրա կյանքի նշաններ են հայտնաբերել

01:10, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Գիտնականները Տիտանի վրա կյանքի նշաններ են հայտնաբերել

NASA-ի մասնագետները հաստատել են Տիտանի մթնոլորտում վինիլցիանիդի (միացություն, որը կարող է միկրոօրգանիզմների մոտ բջջային թաղանթների բաղադրիչ հանդիսանալ) գոյությունը: Դրանք, հնարավոր է, որ ապրում են Սատուրնի մեթանային մթնոլորտում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances պարբերականում:

Նշվում է, որ օրգանիզմները, որոնք բնակվում են Երկրի վրա, բջջային թաղանթներ են՝ մուլեկուլներ, որոնք կարող են լուծվել ջրի մեջ:

Իսկ միկրոօրգանիզմները, որոնց կենսագործունեությունը հիմնվում է մեթանի վրա, այլ ոչ թե ջրի, կազմված է այլ միացություններից, այդ թվում՝ վինիլցիանիդից:

Դրա հետքերը մասնագետները հայտնաբերել են Տիտանի մթնոլորտում 200 կմ բարձրության վրա՝ ռաիդոհեռադիտարկների օգնությամբ:

15164 | 0
Facebook