ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ներողություն է խնդրել կենտրոնական ընտրական հանձնաժողովից Պուտինի օգտին քարոզչության համար, փոխանցում է РИА Новости-ը:
Ավելի վաղ ԿԸՀ ղեկավարը նրան նկատողություն էր արել Պուտինի օգտին քարոզչություն կատարելու պատճառով:
Պեսկովը խոստացել է առավել ուշադիր լինել ընտրական քարոզարշավի ընթացքում:
Երկուշաբթի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը «քաղաքական Օլիմպոսի բացարձակ առաջնորդ է»: Նա նաև հայտարարել էր, որ տվյալ փուլում Պուտինի հետ որևէ մեկը չի կարող մրցակցել: