Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Իրավապաշտպանը՝ սուպերմարկետներում անչափահասների աշխատելու մասին

16:50, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Իրավապաշտպանը՝ սուպերմարկետներում անչափահասների աշխատելու մասին

«Անգամ չափահասներն ու փորձառու աշխատողները Հայաստանում պաշտպանված չեն, ուր մնաց անչափահասները»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով անչափահասների՝ սուպերմարկետներում աշխատելու խնդրին, կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:

«Նախ այդ անչափահասներին ոչ ոք չի ստիպել աշխատել, նրանց ստիպել է երկրի վիճակը, այսինքն՝ ընտանիքներն այնպիսի ծանր վիճակում են գտնվում, որ իրենց անչափահաս երեխաներին գիտակցաբար թույլ են տալիս աշխատել: Իսկ վերջինները մտածելով, որ որևէ կերպ կարող են աջակցել ընտանիքի անդամներին, փորձում են իրենց ներդրումն ունենալ: Ոչ մի նորմալ երկրում ոչ մի ապահովված երեխա չի գնա աշխատելու զուտ հաճույքի համար»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

«Օրենքով լրացուցիչ հանգստի սահմանափակում կա, ժամանակի սահմանափակում, օրենքը նախատեսում է նաև աշխատանքը դասերի հետ համատեղել և այլն, նրանք օրենքով մի շարք արտոնություններ ունեն, բայց ես 100%-ով համոզված եմ, որ նրանց իրավունքները չեն պաշտպանվում, և նման դեպքերը բազմաթիվ են»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Աշխատողին շահագործելու դեպքում, արդյոք գործատուի նկատմամբ պատասխանատվություն չի՞ կիրառվում հարցին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ժամանակին գոյություն ուներ մարմին, որը վերահսկողություն էր իրկաանացնում և հայտնաբերում խախտումները. «Այսօր չունենք այդ մարմինը և, փաստորեն, այդ ոլորտը մնացել է բարձիթողի վիճակում, օդից կախված»:

Ն. Կարպետյանցի խոսքով՝ պաշտպանվածության մասին այս երկրում ծիծաղելի է խոսել, որովհետև անօրինական ձևով անգամ պաշտոնատար անձին են հեռացնում: «Շատ մարդիկ մեծ խախտումներով հեռացվում են պետական համակարգից և ձայն չեն հանում, որովհետև այդքան քաջություն չունեն և վստահ են, որ որևէ մեկն իրենց չի աջակցելու: Դա նշանակում է, որ չկա վստահություն իշխանությունների նկատմամբ: Չկա այն մարմինը, որին քաղաքացին կարող է դիմել և վստահ լինել, որ իրեն վերջում մեղավոր չեն հանի, և, ինչպես ասում են, սուտ մատնության համար չեն դատապարտի»:

2319 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am