Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Ծառուկյան» դաշինքը 14 ձայն կնվիրի ՀՀԿ-ի թեկնածուին անցկացնելու համար

14:05, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
«Ծառուկյան» դաշինքը 14 ձայն կնվիրի ՀՀԿ-ի թեկնածուին անցկացնելու համար

Մարտի 2-ին խորհրդարանն ընտրելու է ՀՀ 4-րդ նախագահին: Ի տարբերություն «Ելք»-ի՝ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս դիրքորոշում չի հայնել՝ ինչպես է քվեարկելու: Ասում են՝ իրեն ընդդիմադիր հռչակած ուժը գոնե պիտի կամ աջակցեր ընդդիմադիր այլ ուժի թեկնածուին, կամ սեփականն առաջադրեր: Ինչպես տարբեր դեպքերում, այս անգամ ևս «Ծառուկյան» դաշինքը 14 կողմ ձայն կնվիրի ՀՀԿ-ին՝ թեկնածուին անցկացնելու համար: Բայց որպեսզի հասարակության մոտ ընդդիմադիր կերպարը հերթական անգամ չքննադատվի, ըստ լուրերի, Ծառուկյանը հրահանգել է 14 կողմն ապահովելուց հետո, մնացած 17-ը կարող են ազատ քվեարկել:

Տեղեկացնենք, որ առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Անհրաժեշտ է ևս 14 քվե:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10303 | 5
Facebook