Մինչ հասարակությունն սպասում է, որ Սերժ Սարգսյանի՝ գնաճի թեմայով հանձնարարականները կյանքի կկոչվեն ու վառելիքի և լայն սպառման ապրանքների գները կնվազեն, հակառակն է տեղի ունենում: Ասում են՝ բենզինի ու դիզվառելիքի գներն այսօր թանկացել են ևս 10 դրամով, որն այս մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է: Հիշեցնենք՝ առաջին թանկացումը հունվարի 1-ին էր, երբ վառելիքի գինը բարձրացավ 20-30 դրամով, երկրորդը՝ հունվարի 20-ին՝ արձանագրելով ևս 10 դրամի աճ: