Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել

11:10, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել

Կուբային հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին ինքնասպան է եղել, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով կուբայական Granma պարբերականին:

«Գիտությունների դոկտոր Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտն, ով ընկճախտի պատճառով մի քանի ամիս բժիշկների վերահսկողության տակ էր գտնվում, ինքնասպան է եղել փետրվարի 1-ին»,- նշում է պարբերականը:

Ֆիդել Կաստրո-կրտսերն, ում փաղաքշական կոչում էին Ֆիդելիտո, մահացել է 68 տարեկան հասակում:

Վերջին տարիներին Կաստրո-կրտսերը զբաղեցնում էր Կուբայի պետական խորհրդի խորհրդականի ու գիտությունների ակադեմիայի փոխանախագահի պաշտոնները:

Ֆիդելիտոն Կուբայի ներկայիս առաջնորդ, Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի զարմիկն էր:

6752 | 0
Facebook