Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միևնույն առարկայի դասերն իրար չեն հաջորդի, դասամիջոցները կերկարեն. ԱՆ նոր հրամանը

23:55, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Միևնույն առարկայի դասերն իրար չեն հաջորդի, դասամիջոցները կերկարեն. ԱՆ նոր հրամանը

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունը հրաման է ստորագրել, որով սահմանվել է դպրոցներում սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը: Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:

Դասացուցակը կազմվում է՝ հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե:

Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո: Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

31935 | 0
Facebook