Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

16:35, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

«Դե արի ու կարիքի մեջ խեղդված մարդկանց բացատրիր, որ «Շիրակ կենտրոն»-ի վառելափայտը վերջացել է...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Հետաքրքրվեցինք, թե բացի «Շիրակ կենտրոնից» կա՞ մեկ այլ կառույց, որ զբաղվում է անօթևանների սոցիալական խնդիրներով: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Վ. Թումասյանը նշեց, որ Ամանորին ընդառաջ ինչպես որոշ պետական կառույցներ, այնպես էլ անհատներ գումար են բաժանել մի քանի հարյուր ընտանիքների: «Որպես կանոն ծայրահեղ աղքատ ընտանիքները, եթե նույնիսկ ստանում են այդ գումարները, չեն կարողանում գնել վառելափայտ: Հազար ու մի պարտք ու տալիք ունեն… Հետո, միշտ էլ լինում են այնպիսի անճարակ ընտանիքներ, որ չեն կարողանում գնալ ու «պոկել» այդ գումարները: Հիմա մենք գնում, փնտրում ենք ամենածայրահեղ ու անօգնական վիճակում գտնվող մարդկանց ու ընտանիքներին և փորձում օգնել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտ 600 ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ է կազմակերպությունը տրամադրել, բայց միայն մեկ կամ երկու ամիս վառելու համար:

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

Նրա խոսքով «Շիրակ կենտրոն»-ի հովանավորներն ու մշտական գործընկերները հիմնականում արտերկրից և ԱՄՆ-ից են:

Վահան Թումասյանը, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո փորձել է հնարավորինս թեթևացնել անօթևանների հոգսերն ու կարիքները, մեծ ցավ է ապրում, երբ ստիպված է լինում ինչ-որ հարցում մերժել չքավոր ընտանիքներին:

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

Այս տարի կլրանա երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ: «Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ, դրանք չեն քանդել և քաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից»,- ասում է Վ. Թումասյանը:

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան
«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

Հարցին, այնուամենայնիվ, կգա՞ մի օր, որ Գյումրին կազատվի տնակներից և երբ կլինի դա, ըստ Ձեզ, «Շիրակ կենտրոն»-ի նախագահը պատասխանեց. «Առհասարակ, Գյումրու վերականգնումն ու անօթևանության խնդիրը հնարավոր է լուծել, եթե ազգովի կամք ցուցաբերենք և պայմաններ ստեղծենք, որպեսզի գյումրեցիները մնան և շենացնեն իրենց քաղաքը: Մինչդեռ, հիմա կարող մարդիկ հեռանում են և մնում են հիմնականում գնալու հնարավորություն չունեցող ընտանիքները: Նման տեմպերով և իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100 ամյակում էլ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ»:

| | |
2671 | 0