Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Իլհամ Ալիևին

14:45, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Իլհամ Ալիևին

Ադրբեջանում իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել երկրի ղեկավար Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ, կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովը, հաղորդում է Report-ը:

«2018թ. նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Ենի Ադրբեջան» կուսակցության թեկնածուն է Իլհամ Ալիևը»,- ասել է նա:

Ալիևն զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնը 2003-ից: Նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018թ. հոկտեմբերի 17-ին:

5438 | 0
Facebook