Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Տարածված լուսանկարը՝ կեղծիք. աշխարհի ամենախոշոր խցանումը

23:05, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
Տարածված լուսանկարը՝ կեղծիք. աշխարհի ամենախոշոր խցանումը

Այս լուսանկարը լայնորեն տարածվել է «Ֆեյսբուք»-ում ու այլ սոցցանցերում՝ որպես աշխարհի ամենաերկար խցանման պատկեր, որը տեղի է ունեցել Չինաստանի 110-րդ մայրուղում և տևել է 11 օր: Այն ոչ մեկի մոտ կասածներ չի առաջացրել, քանի որ այդ օրերին այլ աղբյուրներ ևս միաբերան հայտարարել են դժոխային խցանումների մասին՝ 110-րդ և Պեկին-Տիբեթ մայրուղիների վրա:

Այնուամենայնիվ, որքան էլ իրատեսական լինեին Չինաստանի խցանումները, լուսանկարը բնավ էլ Չինաստանում չի արվել:

Սա 405-րդ մայրուղին է՝ Լոս-Անջելեսից հյուսիս: Ճիշտ է, ինչ-որ մեկը լավ չարչարվել է դրա վրա՝ ճանապարհը չափազանց լայն ու գերծանրաբեռնված դարձնելով «Ֆոտոշոփ»-ի միջոցով: Այնուամենայնիվ, կիպարիսներով առանձնատունն աջից ու կայարանի շինությունը ձախից միանշանակ պնդում են, որ սա հենց 405-րդ մայրուղին է:

405-րդ մայրուղի
405-րդ մայրուղի
| | |
8988 | 0