Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սրբապղծություն». Հնդկաստանի մահմեդական կանանց արգելվել է ֆուտբոլիստներին նայել

01:45, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
«Սրբապղծություն». Հնդկաստանի մահմեդական կանանց արգելվել է ֆուտբոլիստներին նայել

Հնդկաստանում՝ Ութար-Պրադեշ նահանգում, մահմեդական կանանց արգելվել է դիտել ֆուտբոլիստների բաց ծնկներին, քանի որ դա համարվում է սրբապղծություն: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Նմանատիպ հրահանգ է տվել շրջանի մուֆթին: Բացի այդ, հաղորդվում է, որ այն տղամարդիկ, ովքեր թույլ կտան, որ իրենց կանայք ֆուտբոլ նայեն, կարժանանան քննադատության:

Այս կապակցությամբ մահմեդական կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունները իրենց դժգոհությունն են հայտնել: Ըստ նրանց՝ ստացվում է, որ կանայք չպետք է նայեն և ոչ մի սպորտային մրցություն, քանի որ դրանցում գրեթե միշտ տղամարդանց ծնկները բաց են:

9581 | 2
Facebook