Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել

17:05, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Պուտինն ու Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են համաձայնությունների իրականացման կարևորությունը, որոնք ուղղված են Սիրիայում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևի հիման վրա քաղաքական կարգավորման գործընթացի առաջընթացին:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև ապաէսկալացիայի գոտիներում գործունեության կայունությունն, ինչպես նաև Աստանայի ձևաչափով փոխգործակցությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին էր ներկայացրել Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների արդյունքները:

5212 | 0
Facebook