Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել ֆրանսիական օրացույցում

14:35, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Մակրոնը խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել ֆրանսիական օրացույցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրը կամրագրի ֆրանսիական օրացույցում, փոխանցում է rusarminfo-ն:

«Դա մեր պայքարն է արդարության և ճանաչման համար, և մենք պայքարում ենք, և մենք կավելացնենք Ցեղասպանության օրը հանրապետության օրացույցում: Ազգային ժողովն այդ հարցին կվերադառնա մոտակա ամիսներին»,- իր ելույթի ժամանակ ասել է Մակրոնը:

Ընթրիքին ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, «Hauts-de-Seine» խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանն ու Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը , ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, եվրոպական համայնքի առաջնորդները:

5131 | 0
Facebook