Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատրաստ է 1,8 միլիոն ներգաղթյալի քաղաքացիություն տալ

12:45, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Թրամփը պատրաստ է 1,8 միլիոն ներգաղթյալի քաղաքացիություն տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ընթացքում պատմել է անօրինական ներգաղթի հարցով ծրագրի մասին, հաղորդում է vox.com-ը:

Թրամփը հայտնել է, որ պատրաստ է 1,8 միլիոն փախստականի քաղաքացիություն տրամադրել: Նա հստակեցրել է, որ խոսքը փոքր տարիքում ծնողների կողմից ԱՄՆ բերված ներգաղթյալների մասին է:

Ընդ որում, Թրամփը նշել է, որ նրանք պետք է կրթական և անձնական բարձր մակարդակ ցուցաբերեն:

«Մեր համակարգի առաջին հիմքը ենթադրում է 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալի քաղաքացիություն շնորհելը, ովքեր ԱՄՆ են ժամանել վաղ հասակում իրենց ծնողների հետ: Ըստ մեր ծրագրի՝ նրանք, ովքեր բավարարում են կրթության և աշխատանքի մեր պահանջները, լավ բնութագիր են ցուցաբերում, կարող են ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի դառնալ»,- իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը:

Խոսելով անօրինական ներգաղթի մասին՝ Թրամփն անդրադարձել է «մեքսիկական պատի» կառուցման թեմային և դրա միջով հանցագործների ներթափանցմանը:

«Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում վերջ դնել МS-13-ին և թույլ չտալ հանցագործներին մեր երկիր ներթափանցել»,- նշել է Թրամփը:

MS-13-ը զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ, մարդկանց առևանգմամբ, մարմնավաճառության կազմակերպմամբ, սպանությունների պատվերներով, դրամաշորթությամբ և այլ հանցանքներով:

8768 | 0
Facebook