Ռուս լրագրողներ Նիկոլայ Սվանիձեն և Մաքսիմ Շևչենկոն «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում «Радиорубка» հաղորդման ընթացքում ծեծկռտուք են սկսել:
Ծրագիրը նվիրված է եղել Ռուսաստանի պատմության մեջ Իոսիֆ Ստալինի դերին: Սվանիձեն հայտարարել է, որ Ստալինը մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը երկիրն աղետալի վիճակի է հասցրել և Շևչենկոյին «սրիկա» է անվանել, ով ի պատասխան «դեմագոգ» է անվանել Սվանիձեին:
Դրանից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել և ծեծկռտուք է սկսվել: Ռադիոկայանի աշխատակիցները նրանց բաժանել են: