Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա դեռ սկիզբն է». ԱՄՆ Պետդեպը՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին

10:25, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
«Սա դեռ սկիզբն է». ԱՄՆ Պետդեպը՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սկսած հունվարի 29-ից՝ մեկնարկում է հակառուսական պատժամիջոցների սահմանման գործընթացը՝ համաձայն Կոնգրեսի ընդունած օրենքի, հաղորդում է ТАСС-ը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Երեկ՝ հունվարի 29-ին, CAATSA-ի օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) 231-րդ մասով ընդունված փաստաթուղթը պատժամիջոցների սահմանման վերջնական ժամկետը չէ, իրականում դա դեռ սկիզբն է»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ օրենքի շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներկայացրել էր այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը»:

4871 | 0
Facebook