Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կենտրոնական բանկ այցելած երեխաներին դրամի պատմության փոխարեն բացատրում են կարագի օգտակարության մասին

17:30, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
Կենտրոնական բանկ այցելած երեխաներին դրամի պատմության փոխարեն բացատրում են կարագի օգտակարության մասին

Օրեր առաջ ԱԺ-ում ԿԲ նախագահն անդրադառնալով կարագի թանկացմանը՝ հայտարարեց, թե կարագի գնի աճը պայմանավորված է դրա օգտակար հատկությունների վերաբերյալ նոր բացահայտումներով: Ըստ նրա՝ «կարագի սպառումը մեծացել է, մի շարք երկրներում դեֆիցիտ է եղել, դրա հաշվին էլ գները կտրուկ բարձրացել են»: Ասում են՝ պատկան մարմինները ժողովրդին համոզելու գործին լծված են ոչ միայն քաղաքական հարթակներում, այլև՝ ամենուր: Ըստ լուրերի՝ երբ վերջերս երևանյան դպրոցներից մեկի աշակերտները հյուրընկալվել են Կենտրոնական բանկ՝ դրամների ստեղծման պատմությանը ծանոթանալու, ԿԲ աշխատակիցը, շրջանցելով թեման, անսպասելիորեն երեխաներին սկսել է բացատրել, թե ինչու է կարագը թանկացել. «Քանի որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, ուստի մարդիկ սկսել են ավելի շատ կարագ գնել, ինչի հետևանքնով էլ այդ սննդամթերքի գինը բարձրացել է»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11782 | 1
Facebook