Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեռևս զերծ կմնանք պատասխան քայլերի դիմելուց». Պուտինը մեկնաբանել է «Կրեմլյան զեկույցը»

17:15, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
«Դեռևս զերծ կմնանք պատասխան քայլերի դիմելուց». Պուտինը մեկնաբանել է «Կրեմլյան զեկույցը»

Ռուսաստանը զերծ կմնա պատասխան քայլերից: Այս մասին, ինչպես հայտնում է «Интерфакс»-ն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ներկայացված «Կրեմլյան զեկույցը»:

Պուտինը նշել է, որ չի տեսել այդ ցուցակը, սակայն իր գործընկերները դրա հրապարակման մասին առավոտյան իրեն տեղեկացրել են:

«Սա անհեթեթություն է՝ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները զրոյի հասցնելը: Մենք, չեմ թաքցնի, սպասում էինք այդ ցուցակին: Մենք պատրաստ ենք պատասխան քայլերի դիմել, ընդ որում, լուրջ քայլերի, սակայն դեռևս զերծ կմնանք դրանցից»,- ասել է Պուտինը:

«Դա, անշուշտ, ոչ բարեկամական քայլ էր: Դա կբարդացնի առանց այդ էլ բարդ իրավիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններն ու վնաս կհասցնի միջազգային հարաբերություններին»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

5926 | 1
Facebook