Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տեքստում բազմաթիվ վերապահումներ կան, իսկ փաստաթուղթը վերլուծության կարիք ունի». Պեսկովը՝ «Կրեմլյան զեկույցի» մասին

16:05, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
«Տեքստում բազմաթիվ վերապահումներ կան, իսկ փաստաթուղթը վերլուծության կարիք ունի». Պեսկովը՝ «Կրեմլյան զեկույցի» մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ներկայացված «Կրեմլյան զեկույցը», որում 210 մարդու անուն կա, փոխանցում է РБК-ն:

«Անհրաժեշտ է վերլուծել նման լայն ցուցակով ներկայացված հրապարակումը, որում հիշատակվում են ՌԴ ղեկավարության անդամների անունները: Փաստաթուղթն աննախադեպ է: Եվ միայն վերլուծությունից հետո կարելի է ինչ-որ եզրահանգման գալ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունում «Կրեմլյան զեկույցի» հրապարակումը:

Պեսկովը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Կրեմլում փաստաթուղթն ընդունում են որպես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզում, և արդյոք Կրեմլը պատասխան կտա Վաշինգթոնի նման քայլին:

«Փաստաթղթի տեքստում բազմաթիվ վերապահումներ կան: Մի կողմից, դա պատժամիջոցներ կամ սահմանափակումներ չէ, սակայն, մյուս կողմից էլ, նման ցուցակի հրապարակումն, ամենայն հավանականությամբ, վնաս կhասցնի մեր ձեռնարկությունների, քաղաքական գործիչների, ղեկավարության իմիջին»,- ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ վերլուծության կարիք կա:

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև ցուցակում իր ազգանվան ներառումը: «Հասկանում եք, այդ ցուցակում բոլորի ազգանուններն են, այդտեղ համընդհանուր մոտեցում է: Եթե դուք կարդաք տեքստը, փաստաթղթի վերնագիրը, ապա կնկատեք, որ դե-ֆակտո այդ անձինք ԱՄՆ-ի թշնամիներն են»,- ուշադրություն է հրավիրել Պեսկովը:

Նշենք, որ փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում:

4631 | 0
Facebook