Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտությունը 2018թ. ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկն է». Իտալիայի ԱԳՆ

14:25, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
«ԼՂ հակամարտությունը 2018թ. ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկն է». Իտալիայի ԱԳՆ

2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ընթացքում առաջնահերթ խնդիրներից կլինի ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված ուղիների որոնումը: Այս մասին РИА Новости-ին ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն:

«Մեր նախագահության օրոք առավելագույն ուշադրություն կհատկացնենք Ուկրաինայի ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում այսպես կոչված՝ «ձգձգվող հակամարտություններին»՝ Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Վրաստանում»,- ասել է Ալֆանոն:

Նա նաև հայտնել է, որ հունվարի 30-31-ն այց կկատարի Ուկրաինա, իսկ փետրվարի 1-ին՝ Ռուսաստան:

Ավելի վաղ Ալֆանոն հայտնել էր ԼՂ հակամարտության հարցով իր դիրքորոշման մասին:

4466 | 0
Facebook