Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող բոլոր բարձրաստիճան անձինք ազատ են արձակվել

13:10, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող բոլոր բարձրաստիճան անձինք ազատ են արձակվել

Սաուդցի արքայազնները, նախկին նախարարներն ու գործարարները, ովքեր ձերբակալվել էին կաշառակերության դեմ սկսված պայքարի շրջանակներում, ազատ են արձակվել: Նրանք լքել են Ritz Carlton հյուրանոցը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Էր Ռիյադի աղբյուրին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Ritz Carlton-ը լքել են արքայազն Ալ Վալիդ բեն Թալալը, MBC մեդիահոլդինգի սեփականատեր Ալ Վալիդ ալ Իբրահիմը, ինչպես նաև Saudi Binladin Group շինարարական հոլդինգի ղեկավար Բաքր բեն Լադենը:

Օրեր առաջ Էր Ռիյադում հայտարարել էին թագավորության տասնյակ բարձրաստիճան անձանց գործով հետաքննության ավարտի մասին: 95 կասկածյալների գործերն ուղարկվել էին դատախազությունը: Թե ուր են ուղարկվել իշխանությունների հետ գործարքից հրաժարված անձանց գործերը, չի հաղորդվում:

7777 | 0
Facebook