Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կխստացվեն «օրենքով գողերի» նկատմամբ պատիժները

17:45, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Վրաստանում կխստացվեն «օրենքով գողերի» նկատմամբ պատիժները

Վրաստանում օրինագիծ է ներկայացվել, որն «օրենքով գողերի» նկատմամբ պատժի խստացում է ենթադրում, հաղորդում է «Грузия-Онлайн»-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է «օրենքով գողերի» նկատմամբ ինտենսիվ միջոցառումները:

Նշվում է, որ օրինագծով ընդլայնվում է հանցանքների շրջանակը, որոնց նկատմամբ պատժի միջոցներ են կիրառվում:

Նա նաև հայտնել է, որ հանցագործություն է համարվում «գողական աշխարհի» գործունեության աջակցումը, «գողական սխոդկաների» կազմակերպումն, ինչպես նաև իրենց «գողական հանրության» անդամ և «օրենքով գող» համարելը:

Օրինագիծը մոտ ժամանակները կներկայացվի համապատասխան կառույցներին:

6130 | 0
Facebook