Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում 1,6 կգ կշռով զմրուխտ են հայտնաբերել

19:15, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանում 1,6 կգ կշռով զմրուխտ են հայտնաբերել

ՌԴ Սվերդլովի շրջանում «Մալիշևսկի» ուրալյան հանքավայրում 1,6 կգ կշռով զմրուխտ է հայտնաբերվել:

Նշվում է, որ այդ չափի քարերը հազվադեպ են հանդիպում: Այնուհանդերձ, հայտնաբերված զմրուխտը դասվել է երկրորդ կարգին, քանի որ այն բաց կանաչ է և կիսաթափանցիկ:

Մասնագետները հսկայական զմրուխտը գնահատել են 4 միլիոն ռուբլու չափով:

Նման խոշոր նմուշներին սովորաբար անվանումներ են տալիս, սակայն այս քարը դեռևս իր անունը չի ստացել:

11047 | 0
Facebook