Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանի պատգամավորն Արցախ այցելելու համար կհայտնվի Բաքվի «սև ցուցակում»

16:15, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Եվրոխորհրդարանի պատգամավորն Արցախ այցելելու համար կհայտնվի Բաքվի «սև ցուցակում»

Եվրոխորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնը կհայտնվի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»՝ Արցախ կատարած «անօրինական այցի» համար:

«Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտնել է, որ Լարս Ադակտուսսոնի այցը «բացատրության չի ենթարկվում», և որ նա կհայտնվի «սև ցուցակում»:

Գաջիևի խոսքով՝ Եվրոխորհրդարանի պատգամավորի այցն Արցախ «վնաս է հասցրել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

4354 | 0
Facebook