Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Դավիթ Պետրոսյանը՝ «100 բալանոց» ուսանողների ու հանձնաժողովի նկատմամբ անվստահության մասին

12:40, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Դավիթ Պետրոսյանը՝ «100 բալանոց» ուսանողների ու հանձնաժողովի նկատմամբ անվստահության մասին

«Տարկետում լինելու ա» շարժման անդամները ՄԱՀՀԻ կենտրոնում հայտնել են, որ շարժումը չի մարել, պարզապես սպասում էին կառավարության լուծումներին:

«Նախաձեռնությունն սկսվեց հոկտեմբերի 16-ին, երբ բաց նամակ ուղարկեցինք ԿԳ ու ՊՆ նախարարներին, անհամաձայնություն հայտնեցինք «Զինծառայության մասին» օրինագծի շուրջ: Առաջին մտահոգությունն այն էր, որ անընդհատության սկզբունքը խախվում է, որը բացասական էր ազդելու կրթական պրոցեսի վրա: 2 ամիս տևեց պրոցեսը՝ համեմված տարբեր բանակցություններով, դասադուլներով, հացադուլներով, կլոր սեղանով, բայց բանակցությունները ձախողվեցին, քանի որ անհամաձայնություն կար: Խնդիրն այն էր, որ կառավարությունն ասում էր՝ բացառիկներին ու հանճարներին պետք է տարկետում տրվի, մենք դեմ էինք ու նշում էինք, որ մարդկանց պետք է հնարավորություն տրվի, որ լինեն հանճար: Իհարկե, հանճարների ու բացառիկների հետ կապված չափանիշներ այդպես էլ չբերվեցին»,- շարժման մեկնարկն ու ընթացքն այսպես ներկայացրեց Դավիթ Պետրոսյանը: Նա անդրադարձավ նաև ԿԳ նախարարի վերջին հայտարարությանն, ըստ որի՝ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: Ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։ «Շատ մասնագետներ այդ չափանիշներին դեմ են ու նշում են, որ ուսանողներին չափանիշներով չափելը մասնագիտական չէ: Մյուս խնդիրն էլ վերաբերում է հանձնաժողովին. մենք գիտենք, որ հասարակության մոտ պետական ինստիտուտի նկատմամբ կա վստահության պակաս: Առաջարկեցինք, որ հանձնաժողովը չլինի ներկայացված միայն ԿԳ ու ՊՆ աշխատողներից, այլ որ ներկայացված լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- հավելեց Պետրոսյանը:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
1757 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am