Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ նորընտիր նախագահը՝ ԼՂ հարցով իր դիրքորոշման մասին

11:40, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
ԵԽԽՎ նորընտիր նախագահը՝ ԼՂ հարցով իր դիրքորոշման մասին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով իմ դիրքորոշումը համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիրքորոշման հետ: ԵԽԽՎ-ն հարգում է միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, որոնք գործունեություն են ծավալում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»:

Այս մասին Report-ին ասել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միքելե Նիկոլետին:

Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեություն՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նիկոլետին նաև ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել:

6176 | 0
Facebook