Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը, հնարավոր է, Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը հանձնեն

10:25, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Քրդերը, հնարավոր է, Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը հանձնեն

Քրդական աղբյուրները հայտնել են, որ Աֆրին քաղաքը կարող է հայտնվել սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ներկա պահին այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: Հնարավոր հանձնման պատճառ են դարձել թուրքական բանակի կողմից նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները:

«Մենք պատրաստ ենք հանձնել քաղաքն ու հարակից շրջանները, սակայն պետք է երաշխիք ստանանք, որ այդ դեպքում մեր շահերը չեն տուժի»,- «Известия» պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը:

Ինչպես նաև հաղորդվում է, որ այդ գործընթացում միջնորդի դեր ունի ռուսական կողմը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «սիրիական ժողովրդավարական ուժերին» (SDF) առաջարկել է Աֆրին քաղաքը հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին:

5740 | 0
Facebook