Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տաղանդավոր ռեժիսոր ու լավ մարդ». 37 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

21:21, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
«Տաղանդավոր ռեժիսոր ու լավ մարդ». 37 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

Հայազգի շնորհալի ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանն, ով ապրում և ստեղծագործում էր ԱՄՆ-ում, մահացել է կյանքի 37-րդ տարում: Նա տառապում էր քաղցկեղից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը:

«Տաղանդավոր ռեժիսոր ու լավ մարդ: Նա հեղինակային ֆիլմեր էր նկարահանում, խորապես անձնական ֆիլմեր, որոնցում անդրադարձվում էր հայաստանյան մանկության ու դեպի Ռուսաստան արտագաղթի վերապրած փորձը: Նա չէր գնում կոմերցիոն փոխզիջումների, շատ պահանջկոտ էր իր մասնագիտության և իր հանդեպ: Նրան քաղցկեղն սպանեց: Անհնար է հավատալ գեղեցիկ երիտասարդ կնոջ մահվան փաստին: Մարիան հինգ երեխայի մայր էր, նրանք այժմ ԱՄՆ-ում են, նրա ամուսինը հայկական ծագմամբ ամերիկացի է», - գրել է Պլախովը:

Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում 1980 թվականին: 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան:

Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտելուց հետո նկարահանել է «Հրաժեշտ», «Փարոս», «Էնտրոպիա», «Սխտորը, սոխն ու պղպեղը» ֆիլմերը:

Կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը՝ նրա դիպլոմային աշխատանքը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում:

23760 | 0
Facebook