Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, ևս 158-ը վիրավոր է, հայտնում է 1TV-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ պայթուցիկը տեղադրված է եղել շտապ օգնության մեքենայում: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Նշենք, որ պայթյունի վայրի հարևանությամբ են գտնվում կառավարական հիմնարկություններն ու մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները: