Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքվում հայերի ջարդի հրաման էր արձակել Հեյդար Ալիևը». ադրբեջանցի պատմաբան

16:30, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
«Բաքվում հայերի ջարդի հրաման էր արձակել Հեյդար Ալիևը». ադրբեջանցի պատմաբան

Քաղաքական հայացքների համար Նիդերլանդներ արտագաղթած ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսովը հարցազրույց է տվել ադրբեջանական «Объектив ТВ»-ին, որում պամել է, որ Բաքվում 1990թ. հունվարին հայկական ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրամանով:

«Հունվարի վերջին պետք է կայանար Ադրբեջանի կոմունիստական կուսակցության նիստը, որի ժամանակ Հեյդար Ալիևն ու նրա թիմը պետք է դուրս գար կուսակցության շարքերից և ապա անհետանար երկրի քաղաքական հարթակից: Հեյդար Ալիևն, իհարկե, տեղյակ էր այդ ամենից և իր մարդկանց միջոցով հանրապետությունում հակահարված էր նախապատրաստում: Ազգային ճակատում առաջատար դեր էր խաղում Նեմաթ Փանահլին: Նրա հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիևն ասել էր. «Մեզ շատ արյուն է պետք, շատ արյուն»: Եվ հենց Փանահլին 1989թ. դեկտեմբերի 31-ին Նախիջևանի պետական սահմանի փլուզում կազմակերպեց (չնայած Մոսկվան արդեն ստորագրել էր համաձայնագիրը, որով թույլատրվում էր սահմանների բացումը), իսկ 1990-ի հունվարին հայկական ջարդեր կազմակերպեց»,- ասել է Յունուսովը:

Նա նաև նշել է, որ այսօր Ադրբեջանում այդ դրվագն աղավաղվել է՝ ներկայացվելով որպես «հերոսական պայքար և ազգային-ժողովրդավարական շարժում, որի արդյունքում հանրապետությունն անկախություն ստացավ»:

9596 | 0
Facebook