Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող բարձրաստիճան անձանց մի մասն ազատ է արձակվել

15:30, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող բարձրաստիճան անձանց մի մասն ազատ է արձակվել

Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող թագավորական ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն ազատ է արձակվել փոխհատուցում վճարելուց հետո, հաղորդում է BBC News-ը:

Ազատ արձակվածների թվում են MBC հեռուստաընկերության ղեկավար Վալիդ ալ Իբրահիմն ու թագավորական դատարանի նախկին ղեկավար Հալիդ ալ Թուվայջիրին:

Հայտնի է, որ կալանքից դուրս գալու համար նրանք ստիպված են եղել մեծ գումարներ վճարել, սակայն կոնկրետ թիվը չի հրապարակվում:

Ձերբակալված մյուս արքայազներն ու բարձրաստիճան անձինք պահվում են Էր Ռիյադի Ritz Carlton հյուրանոցում, որն այդ առիթով փակվել էր: Հյուրանոցի պաշտոնական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ կարող է այցելուների ընդունել արդեն փետրվարի 14-ից:

8037 | 0
Facebook