Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնի նախկին ղեկավարն առաջարկել է ծրագիր մշակել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում

12:45, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Պենտագոնի նախկին ղեկավարն առաջարկել է ծրագիր մշակել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում

Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ռազմական գործողությունների ծրագիր մշակի Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում, փոխանցում է РИА «Новости»-ն:

Նման հայտարարությամբ է Քարթերը հանդես եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

«Կարծում եմ, որ մենք և ՆԱՏՕ-ի մեր գործընկերները պետք է ռազմական գործողությունների ծրագիր մշակենք Ռուսաստանի դեմ: Մեզ նաև ծրագիր է անհրաժեշտ մերձբալթյան պետություններ «կանաչ մարդուկների» ներխուժման դեպքում, որտեղ նրանք (Ռուսաստանը) կարող են օգտագործել ազգային փոքրամասնությունները»,- ասել է Քարթերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Բեռլինյան պատի անկումից ի վեր Ռուսաստանը որպես ռազմական հակառակորդ չէր դիտարկել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է:

4881 | 0
Facebook