Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում հակառուսական պատժամիջոցները համեմատել են «սատկած ձիու» հետ

14:10, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Գերմանիայում հակառուսական պատժամիջոցները համեմատել են «սատկած ձիու» հետ

Գերմանիայի երկու դաշնային հողերի վարչապետերն աջակցել են Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների փուլային չեղարկումը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականին:

Գերմանիայի արևելյան դաշնային հողերի կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը հակառուսական պատժամիջոցները համեմատել է «սատկած ձիու» հետ, որին «չես կարող հեծնել»: Նա նաև նշել է, որ խորհրդանշական աջակցությունը չի կարող լուծել Ուկրաինայի ճգնաժամը:

Միևնույն ժամանակ, Սաքսոնիայի վարչապետ Անհալթ Ռեյները հայտարարել է հակառուսական պատժամիջոցների հարցով միաձայն համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին:

Երեկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնել էր Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով պատժամիջոցների ընդլայնման մասին:

5391 | 0
Facebook