Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ գիշերային տնային կալանք են սահմանել, հայտնում է Корреспондент.net-ը:
Գիշերային տնային կալանքը նախատեսված է 22:00-ից մինչև 7:00: Նման որոշում է կայացրել Կիևի վերաքննիչ դատարանը:
Այդպիսով, դատարանը մասնակիորեն բավարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությունը:
Իր հերթին, Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները կշարունակեն բողոքի ցույցերն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանության դեմ: