Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հարցազրույցներ

«Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ». Լևոն Շիրինյան

16:20, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ». Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի Արցախի վերաբերյալ ելույթին և ՌԴ-ի կողմից հակառակորդին սպառազինելու խնդրին. «Մեզ համար խնդիր է ռուսական զենքի մատակարարումը։ Ես չեմ բացառում պատերազմի հրահրումը Ռուսաստանի կողմից։ Սա ռեալ է։ Ես հայտարարում եմ՝ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ… Յուրաքանչյուրս գիտենք, որ Արցախի հարցում ադրբեջանցին ոչ մի պայման չի ընդունելու, բացի ցեղասպանություն, ոչնչացում, ուստի մենք ցանկացած դիրքորոշում կարող ենք հայտնել, որ խաղաղասեր ենք, պատրաստ ենք հանձնելու, կարող ենք չհանձնել։ Լևոնտերպետրոսյանական խաղաղապաշտությամբ հանկարծ չվարակվեք, վտանգավոր է»,- ասել է նա։

Խոսելով ներքաղաքական վիճակից՝ քաղաքագետը կարծիք է հայտնել. «Հայաստանում կլեպտոկրատական իշխանությունը պետք է ոչնչացվի։ Սա այն դեպքն է, երբ ոչ մաքուր տարրերը շրջապատում են իշխանությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի բարձրանա իշխանության բարձր ներկայացուցիչների մոտ։ Կոռուպցիան չի կարող ընդգրկել միայն միջին խավը։ Եթե այս հարցերը լուծվեն, Հայաստանը կդառնա արժանապատիվ պետություն։ Պաշտոնների նշանակումներն առաջին հերթին պետք է բխեն Սահմանադրության տեքստից՝ բառացիորեն։ Ես կնախընտրեի, որ բարձր պաշտոններում ընտրվեին Հայաստանակենտրոն անձինք»։

4265 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ