Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին. կան զոհեր

12:30, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Ուկրաինայում ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին. կան զոհեր

Ուկրաինայում Պոլտավի շրջանում Ми-8 ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին և կործանվել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիոցները՝ ողբերգությունը տեղի է ունեցել Կրեմենչուգ քաղաքում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում 3 մարդ է գտնվել: Ուղղաթիռը բեկորների է վերածվել: Փրկարարները նշում են, որ ծուխը չի դադարում:

Տեղի բնակիչների խոսքով՝ անջատվել է քաղաքի էլեկտրականությունը: Դեպքի վայրում բժիշկներ և փրկարարներ են աշխատում: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ուկրաինայում ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին. կան զոհեր
6651 | 0
Facebook