Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի բժիշկը դատապարտվել է 175 տարվա ազատազրկման

02:20, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի բժիշկը դատապարտվել է 175 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի բժիշկ Լարի Նասարը դատապարտվել է 175 տարի ազատազրկման՝ մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Դատավոր Ռոզմարի Աքուիլինան այն մահվան դատավճիռ է անվանել․ «Ես հենց նոր ձեզ մահվան եմ դատապարտել։ Դուք արժանի չեք, որ մի օր դուրս գաք բանտից»,- նշել է նա։
     Նշենք, որ լսումների ընթացքում հարցաքննվել է 170 ականատես։ Բժիշկին մեղադրել են բուժման պատրվագով սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար։ Անցած տարվա նոյեմբերին Նասարն իրեն մեղավոր է ճանաչել 10 մարզուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Նրա հասցեին ավելի քան 140 մարզուհի է մեղադրանք առաջադրել՝ այդ թվում օլիմպիական խաղերի չեմպիոնուհիներ Սիմոնա Բայլզը, Ալեքսանդրա Ռայզմանը, Գաբրիելլա Դուգլասը և ՄքԿայլա Մարոունին։ 2017-ի դեկտեմբերին նա 60 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մանկական պորնոգրաֆիա պահելու համար։

14370 | 0
Facebook