Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ստրասբուրգից վերադառնալով Սերժ Սարգսյանը կպատժի Խոսրով Հարությունյանին ու ՀՀԿ-ական որոշ գործիչների

16:00, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Ստրասբուրգից վերադառնալով Սերժ Սարգսյանը կպատժի Խոսրով Հարությունյանին ու ՀՀԿ-ական որոշ գործիչների

Թանկացումների թեմայով ԱԺ լսումները շատերը «տապալված ու իմիտացիոն» որակեցին՝ նշելով, որ ելույթների հետ կապված նախագահությունը սահմանափակումներ էր դնում, կիրառում ընտրովի սկզբունքը և այլն: Ընդդիմադիրների գնահատմամբ՝ լսումներն ավելի շատ հրավիրված էին նրա համար, որ քաղաքացիներին ասեն, թե «գնաճ չկա, ամեն ինչ նորմալ է»: Ասում են՝ հասկանալով ստեղծված իրավիճակն ու այն հանգամանքը, որ դա դուր չի գա ՀՀ նախագահին, ով հանձնարարել էր պատշաճ քննարկումներ անցկացնել, ՀՀԿ-ականները վերջին օրերին իրար հետևից իրավիճակը մեղմող հայտարարություններ են անում, թե «լսումներն արդյունավետ էին, ամեն ինչ նորմալ էր և այլն»: Ըստ լուրերի՝ նրանք գիտակցում են, որ Ստրասբուրգից վերադառնալուց հետո նախագահը դժգոհ է մնալու ԱԺ մեծամասնության աշխատանքից:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19763 | 2
Facebook