Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դասթիս Քեսեդոն ուշագնաց է եղել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանականերում անցկացված բանավեճի ժամանակ, հայտնում է El Mundo-ն:
Նա Դավոսում ուղեկցում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին: Երբ նախարարն ուշագնաց է եղել, թագավորն ու բանավեճի մյուս մասնակիցները բարձրացել են իրենց տեղերից, որպեսզի օգնեն դիվանագետին:
Բժշկի ժամանելուց հետո դիվանագետին բուժկենտրոն են տեղափոխել: Չնայած նրա վիճակը լավացել է, նա չի կարողացել ուղեկցել թագավորին մնացած մի քանի հանդիպումներին: