Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլինոյսում ավտովթարից հետո մայրուղին ծածկվել է դոլարներով (տեսանյութ)

14:05, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Իլինոյսում ավտովթարից հետո մայրուղին ծածկվել է դոլարներով (տեսանյութ)

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում վթարի է ենթարկվել խաղային ավտոմատների համար գումար տեղափոխող մեքենան, հայտնում է upi.com-ը:

Վթարի հետևանքով մայրուղին ծածկվել է դոլարներով:

Հաղորդվում է, որ գումար տեղափոխող մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է արգելապատնեշին, որից հետո էլ բախվել է մեկ այլ մեքենայի: Երրորդ մեքենան՝ փորձելով խուսափել բախումից, ևս հայտնվել է արգելապատնեշի վրա:

Դեպքի հետևանքով մայրուղին ծածկվել է 5, 10 և 20 դոլարանոց թղթադրամներով:

Մայրուղին փակ է եղել մոտ մեկ ժամ: Հայտնի չէ, թե վթարից հետո որքան գումար է հաջողվել հավաքվել:

Իլինոյսում ավտովթարից հետո մայրուղին ծածկվել է դոլարներով
11502 | 0
Facebook