Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

10:00, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստությունն է հայտնել՝ կապված սիրիական Աֆրին քաղաքում ծավալվող իրադարձությունների հետ: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է sbs-ը:

Նշվում է, որ իրավիճակը ռիսկային է՝ կապված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահը Թրամփին հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն պետք դադարեցնի զենք մատակարարել քրդական «ժողովրդավարական միությանն» (PYD) ու «ազգային ինքնապաշտպանության ուժերին» (YPG):

Նշենք, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

7980 | 0
Facebook