Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Tesla-ն առաջարկել է աշխատավարձից զրկել իր հիմնադիր Իլոն Մասքին

22:05, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Tesla-ն առաջարկել է աշխատավարձից զրկել իր հիմնադիր Իլոն Մասքին

Էլեկտրոմոբիլների ամերիկյան արտադրողը, որի համար մոտալուտ սննկացում են կանխատեսում, իր ղեկավար Իլոն Մասքին պարգևատրելու նոր համակարգ է մշակել:

Նոր համակարգը մշակվել է հենց Մասքի կողմից, և այն ենթադրում է աշխատավարձից, պարգևավճարից, բոնուսներից և այլ հավելավճարներից զրկում:

Սակայն խոսքը բարեգործության մասին չէ: Մասքը որոշել է ներդրողներին ցույց տալ Tesla-ի զարգացման գործում իր հետաքրքրվածությունը:

Նոր պայմանների համաձայն՝ նա 10 տարվա ընթացքում կստանա ընկերության բաժնեմասերի միայն 1%-ը, սակայն միայն որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու դեպքում:

Այդպիսով, ընկերության կապիտալացումը պետք է աճի ներկայիս 59,1 միլիարդից մինչև 650 միլիարդ դոլար: Ընդ որում, առաջին փուլում այն պետք է մեծանա մոտ 2 անգամ՝ մինչև 100 միլիարդ դոլար, ապա ամեն տարի ավելանա ևս 50 միլիարդ դոլարով:

Այդ ցուցանիշին հասնելու դեպքում Tesla-ի կապիտալացումը 6 անգամ մեծ կլինի Volkswagen-ի կապիտալացումից և կմոտենա այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Alphabet-ն ու Microsoft-ը:

Բացի կապիտալացումից, պետք է աճի նաև Tesla-ի շահույթը՝ տարեկան հասնելով մինչև 175 միլիարդ դոլարի:

Tesla-ն առաջարկել է աշխատավարձից զրկել իր հիմնադիր Իլոն Մասկին
Tesla-ն առաջարկել է աշխատավարձից զրկել իր հիմնադիր Իլոն Մասկին
12598 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
נאָמען אַזגאַנוניאַן
נאָמען אַזגאַנוניאַן 13:44, 25.01.2018
.."Էլեկտրոմոբիլների ամերիկյան արտադրողը, որի համար մոտալուտ սննկացում են կանխատեսում".. Արա հերիքա սուտասան ռուսների նորությունները թարգմանեք!!! Սեփական ուղեղ չկա էս երկրում?
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ