Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

14:00, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հազարավոր մարդիկ են մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության դեմ բողոքի ցույցերին, հաղորդում է SRF հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ցուցարարների ձեռքին «Trump not welcome» (Թրամփի մասնակցությունը չի ողջունվում), դրոշներ են եղել: Նշվում է, որ միջոցառումները համաձայնեցված են եղել ոստիկանության հետ:

Բացի Ցյուրիխից՝ բողոքի ցույցեր են անցկացվել նաև շվեյցարական այլ քաղաքներում՝ Ժնևում, Լոզանում, Նեվշատելում, Ֆրիբուրում և Բելինցոնում: Լոզանի ցույցերին 250-300 մարդ է հավաքվել:
     Նշենք, որ երեկ շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական 48-րդ ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 100 երկրների քաղաքական և բիզնես առաջնորդներ՝ համաշխարհային օրակարգի արդիական հարցեր քննարկելու համար: Դավոսում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել
Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել
Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել
Ցյուրիխում Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել
7696 | 0
Facebook