Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Որտե՞ղ է այժմ ապրում և ինչո՞վ է զբաղվում Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը

13:30, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Որտե՞ղ է այժմ ապրում և ինչո՞վ է զբաղվում Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը

2011 թվականին MAMUL.amհոդված էր հրապարակել Հայաստանի ամենաբարձրահասակ մարդու՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արշավիր Գրիգորյանի մասին: Արշավիրը նշել էր, որ մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց աշխատանք չունի. հասակի հետ կապված դժվարությունների է հանդիպում:

8 տարի անց մեր թղթակիցը զրուցել է Արշավիրի հետ: 2015 թվականից նա Ֆրանսիայում է բնակվում. աշխատում է որպես անվտանգության աշխատակից: Այս օրերին Հայաստանում է, եկել է հանգիստը վայելելու, հարազատներին տեսնելու: Ի դեպ, Արշավիրը հայտնեց, որ հասակն այժմ 2 մ 33 սմ է։

Արշավիր Գրիգորյանը՝ Փարիզում
Արշավիր Գրիգորյանը՝ Փարիզում
Արշավիր Գրիգորյանն՝ անվտանգության աշխատակից
Արշավիր Գրիգորյանն՝ անվտանգության աշխատակից

Արշավիրը դեռ ամուսնացած չէ: Մեր նախորդ զրույցում ասել էր, որ իր հասակին աղջիկ չկա. «Հասակն էական չէ. կարևորը՝ մարդ լինի, բարի, հոգատար, կիրթ, ժպտերես»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք մեկնել երկրից ու հնարավո՞ր է՝ հիմնականում հաստատվեք Փարիզում, մեր զրուցակիցն ասաց. «Կյանքը ցույց կտա, կապրենք կտեսնենք... Ինչքան հնարավոր է կմնամ, բայց ամեն տարի կգամ իմ հայրենիք: Սիրում եմ հայրենիքս, շատ է քաշում, բայց այստեղ ես գնահատված չեմ, նորմալ աշխատանք չկա, ամենակարևորը՝ կուլտուրա չկա, դրա համար այնտեղ եմ ապրում՝ հարազատներիցս հեռու»,- անկեղծացավ Արշավիրը:

Արշավիր Գրիգորյանը
Արշավիր Գրիգորյանը

| | |
28716 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am